Շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողություն

2015-04-18

Ս/թ. ապրիլի 18-ին ք. Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ և Սպա *****GL հյուրանոցում տեղի ունեցավ Շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

 

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, մի շարք պետական այրեր, առաջնության մասնակից 10 երկրների պատվիրակությունները և շախմատասեր հանրությունը:

 

        

Առաջնության հյուրերի համար ներկայացվեց միմ շոու՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որ կոչ էր անում ամբողջ աշխարհին՝ այլևս երբեք չկրկնել այն մեծագույն ոճիրը և ապրել խաղաղ ու արդար մոլորակում: 

        

Ներկայացումից հետո խոսքը տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով ողջունեց շախմատիստներին և շախմատասերներին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում: Շնորհավորելով բոլոր ներկաներին այս հրաշալի միջոցառման կապակցությամբ՝ նա մասնակիցներին մաղթեց հաջողություն և արդար մրցակցություն: 

         

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունեց առաջնության հյուրերին՝ մաղթելով հաջողություն բոլոր տասը թիմերին և փայլուն ու արդար մրցակցության հույս հայտնեց:

 

Բացման արարողության մեկ այլ հետաքրքրաշարժ պահերից էր Շախմատի աշխարհի թիմային առաջնության ողջ պատմական ընթացքը ներկայացնող տեսահոլովակը, որից հետո տեղի ունեցա վիճակահանության արարողությունը: 

         

Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնության առաջին տուրի հանդիպումները կկայանան վաղը՝ ապրիլի 19-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio