Առաջին տուրի զեկույց

2015-04-20

Ծաղկաձորում մեկնարկած աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում այսօր կայացել են առաջին տուրի հանդիպումները: Կենտրոնական էին Ուկրաինա – Ռուսաստան և Իսրայել - Հայաստան դիմակայությունները: Պավել Էլյալովը, կարողանալով պարտության մատնել Եվգենի Տոմաշևսկիին, իր թիմին պարգևեց հաղթանակ նվազագույն 2.5 : 1.5 հաշվով: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև Իսրայել – Հայաստան մրցամարտում: Այստեղ էլ հաղթական միավորը վաստակեց Մաքսիմ Ռոդշտեյնը, որն առավելության հասավ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ: 

 

Թվում էր, թե խաղաղ ավարտ կունենա ԱՄՆ – Չինաստան հանդիպումը, սակայն երբ մրցամարտի հաշիվն էր 1.5 : 1.5 և 1-ին խաղատախտակի շուրջ ևս կանխատեսելի էր ոչ-ոքի արդյունքը, Դինգ Լիրենը հաղթեց Սամուել Շանկլանդին, և Չինաստանը հաղթանակ տարավ: Հնդկաստան – Եգիպտոս մրցամարտում ավելի ուժեղ գտնվեցին ֆավորիտները, և հնդիկները հաղթեցին 3 : 1 հաշվով: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Հունգարիա – Կուբա մրցամարտում՝ 2 : 2:
2-րդ տուրում կմրցեն՝
Հնդկաստան – ԱՄՆ, Հունգարիա – Չինաստան, Ռուսաստան – Կուբա, Հայաստան – Ուկրաինա և Եգիպտոս – Իսրայել:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio