Երկրորդ տուրի զեկույց

2015-04-21

Ծաղկաձորում ընթացող աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: 2-րդ տուրն անընդմեջ անսպասելիորեն սայթաքում է աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանի հավաքականը, որն այսօր էլ պարտություն կրեց Կուբայի ընտրանուց: Կուբացիներին հաղթական միավորը պարգևեց Դոմինգեսը, ով սև խաղաքարերով առավելության հասավ Գրիշչուկի նկատմամբ: Մյուս երեք պարտիաներն ունեցան խաղաղ ավարտ: Արդյունավետ էր Հայաստան – Ուկրաինա մրցամարտը: Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ հասած առավելության շնորհիվ Լևոն Արոնյանն իր թիմին ապահովեց հաղթանակ:

             

Հունգարիա – Չինաստան և Հնդկաստան – ԱՄՆ մրցամարտերում բոլոր խաղատախտակների վրա գրանցվել են ոչ-ոքիներ: Ոչ-ոքի է ավարտվել նաև Եգիպտոս – Իսրայել դիմակայությունը, բայց այստեղ կողմերն ունեցել են մեկական հաղթանակ: Շոկերը հաղթել է Սուտովսկուն, իսկ Ռոդշտեյնն ավելի ուժեղ է գտնվել Ադլիից:

Կայանալիք 3-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն՝ Կուբա – Հայաստան, ԱՄՆ – Հունգարիա , Չինաստան – Ռուսաստան , Ուկրաինա - Եգիպտոս, Իսրայել – Հնդկաստան:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio