Երրորդ տուրի զեկույց

2015-04-21

Ծաղկաձորում ընթացող աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Իր հաջող խաղով շարունակում է աչքի ընկնել Կուբայի հավաքականը, որը կարողացավ դժվարին մրցամարտում 2.5 : 1.5 հաշվով առավելության հասնել Հայաստանի նկատմամբ:

Հայերին պարտվելուց հետո ուկրաինացիները կարողացան հավաքել ուժերն ու այսօր պարզապես ջախջախեցին եգիպտացիներին՝ 4 : 0: Խոշոր հաշիվ գրանցվեց նաև Իսրայել – Հնդկաստան մրցամարկում՝ 3.5 : 0.5:

Հունգարիային հաջողվեց նվազագույն հաշվով հաղթել ԱՄՆ-ի ընտրանուն, իսկ Չինաստան – Ռուսաստան մրցամարտն ունեցավ խաղաղ ավարտ: Խաղացված 3 տուրերից հետո առաջատարներն Իսրայելի և Կուբայի հավաքականներն են, որոնք ունեն 5-ական միավոր:

Կայանալիք 4-րդ տուրում կհանդիպեն՝ Հնդկաստան – Հունգարիա, Ռուսաստան – ԱՄՆ, Հայաստան – Չինաստան, Եգիպտոս – Կուբա և Իսրայել – Ուկրաինա:

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio