Վեցերորդ տուրի զեկույց

2015-04-26

Կայացած 6-րդ տուրում հաղթանակներով աչքի ընկան առաջատարները՝ Չինաստանի և Կուբայի հավաքականները: Ուկրաինացիները դժվարին մրցամարտում առավելության հասավ Կուբայի ընտրանու նկատմամբ: Յուրի Կրիվոռուչկոյի տարած հաղթանակի շնորհիվ ուկրաինացիները մրցակցին գերազանցեցին նվազագույն 2.5 : 1.5 հաշվով: Նույն Հաշիվը գրանցվեց նաև Իսրայել – Չինաստան մրցամարտում՝ 1.5 : 2.5, այստեղ էլ չինացիների հաղթական միավորը վաստակեց Վեյ Յին: Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ նաև Ռուսաստանի հավաքականը, որը Սերգեյ Կարյակինի տարած հաղթանակի շնորհիվ գերազանցեց Հնդկաստանի ընտրանուն: Եգիպտոս – ԱՄՆ դիմակայությունում վստահ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի հավաքականը՝ 1 : 3, իսկ Հայաստան – Հունգարիա մրցամարտն ունեցավ խաղաղ ավարտ՝ 2 : 2:


Խաղացված 6 տուրերից հետո առաջատարները շարունակում են մնալ Ուկրաինայի և Չինաստանի հավաքականները: Կայանալիք 7-րդ տուրում կհանդիպեն՝ Ռուսաստան – Հայաստան, Կուբա – Հնդկաստան, Չինաստան – Ուկրաինա, ԱՄՆ – Իսրայել և Հունգարիա – Եգիպտոս:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio