Յոթերորդ տուրի զեկույց

2015-04-28

Ծաղկաձորում ընթացող աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Բնականաբար, կենտրոնական էր համարվում երկու առաջատարների՝ Չինաստանի և Ուկրաինայի հավաքականների դիմակայությունը, որն ունեցավ խաղաղ ավարտ՝ 2 : 2: Կողմերն ունեցան մեկական հաղթանակ՝ ուկրաինացիների կազմում հաղթանակ տարավ Իվանչուկը, իսկ չինացիների թիմից հաշիվը վերագանգնեց Բու Քսիանջին:

Կուբա – Հնդտաստան մրցամարտում ավելի ուժեղ գտնվեց Հնդկաստանի թիմը, որը հաղթեց նվազագույն 1.5 : 2.5 հաշվով: Հնդիկներին հաղթանակ պարգևեց 4-րդ խաղատախտակի շուրջ հանդես եկող Վիդիթ Սանտոշը: Սերգեյ Կարյակինի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ հաղթեց նաև Հայաստանի հավաքականը, որն ուժերն էր չափում Ռուսաստանի ընտրանու հետ՝ 1.5 : 2.5: Հունգարացիները հաղթեցին Եգիտպոսի ընտրանուն՝ 2.5 : 1.5, իսկ ԱՄՆ – Իսրայել մրցամարտում ավելի ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի թիմը՝ կրկին 2.5 : 1.5:

Խաղացված 7 տուրերից հետո առաջատարները շարունակում են մնալ Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները:  

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio