Ութերորդ տուրի զեկույց

2015-04-28

Ծաղկաձորում եզրագծին է մոտենում աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը: 8-րդ տուրում սայթաքեց մրցաշարի 2 առաջատարներից մեկը՝ Ուկրաինայի հավաքականը, որը նվազագույն 1.5 : 2.5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ընտրանուն: Ամերիկացիներին հաղթանակ պարգևեց Շանկլանդը, որը պարտության մատնեց Իվանչուկին: Ուկրաինացիների այս վրիպումից օգտվեց մյուս առաջատարը՝ Չինաստանի հավաքականը, որը 1 : 3 հաշվով հաղթեց Կուբայի թիմին: Ռուսաստանի հավաքականը խոշոր 0.5 : 3.5 հաշվով հաղթեց եգիպտացիներին: Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Հնդկաստանի ընտրանու նկատմամբ: Թիմին հաղթանակ պարգևեց 4-րդ խաղատախտակի շուրջ հանդես եկող Հրանտ Մելքումյանը:

Իսրայել – Հունգարիա մրցամարտն էլ ավարտվեց հաշտությամբ՝ 2 : 2

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի հավաքականը, որն ունի 13 միավոր: Ուրկաինան ունի 11, իսկ Հայաստանը՝ 9 միավոր: Մյուս թիմերն ունեն ավելի ցածր միավորներ: Վերջին տուրում հանդիպում են՝ Չինաստան – Հնդկաստան, ԱՄՆ – Կուբա,  Հունգարիա – Ուկրաինա, Ռուսաստան – Իսրայել և Հայաստան – Եգիպտոս:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio