Իններորդ տուրի զեկույց. Չինաստանը աշխարհի չեմպիոն

2015-04-28

Աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունն ավարտվեց Չինաստանի հավաքականի վստահ հաղթանակով: Չեմպիոնությունն ապահովելու համար չինացիներին վերջին տուրում կբավարարեր անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն առաջատարները շարունակեցին իրենց հաղթարշավը և այսօր էլ 3 : 1 հաշվով պարտության մատնեցին Հնդկաստանի ընտրանուն:

Հունգարիայի հետ մրցավարտը ոչ-քոի ավարտեց և 2-րդ հորիզոնականը ապահովեց Ուկրաինայի հավաքականը: Բրոնզե մեդալների արժանանալու համար Հայաստանի հավաքականին վերջին տուրում անհրաժեշտ էր հաղթել եգիպտացիներին և հայերը կատարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ մրցակցին պարտության մատնելով 2.5 : 1.5 հաշվով: Մրցաշարի ավարտին հաջող խաղ ցուցադրող ԱՄՆ-ի հավաքականն այսօր էլ վերելքով անցկացրեց Կուբայի հետ մրցամարտը: Ամերիկացիները հաղթեցին 3 : 1 հաշվով և Ռուսաստանի հավաքականի հետ բաժանելով 4-5 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով գրավեցին 5-րդ տեղը: Իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն: Այսքանով՝ աշխարհի տղամարդկանց թիմային 10-րդ առաջնությունը ավարտված է:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio